HSE ART AND
DESIGN SCHOOL
INTERNATIONAL

Երևան

Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցը (НИУ ВШЭ), համագործակցելով Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հետ, Երևանում բացել է բակալավրիատի ուսումնական ծրագիր։

HSE ART AND DESIGN SCHOOL INTERNATIONAL-ը եզակի հնարավորություն է Հայաստանում գտնվող կամ Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ուսանողների համար՝ ստանալու ժամանակակից դիզայնի կրթություն ռուսերենով՝ «Կոմունիկացիոն դիզայն» մասնագիտության արդեն հաստատված բակալավրի ծրագրի հիման վրա։

Դասավանդումը Դիզայնի դպրոցում կառուցված է նախագծային մոտեցման և ոլորտի առաջատար մասնագետների հետ սերտ համագործակցության վրա։ Ուսման ընթացքում ուսանողները տիրապետում են դիզայնի լեզվին, փորձարկում են իրենց իրական նախագծային աշխատանքներում և աստիճանաբար բարդացնելով առաջադրանքները՝ ձևավորում են ամբողջական պորտֆոլիո, որը թույլ է տալիս արագ ինտեգրվել մասնագիտական միջավայրում։

Ծրագիրը մեկնարկում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ. մեր շրջանավարտները ստանում են երկու դիպլոմ։

Ակադեմիական ղեկավար

HSE ART AND DESIGN SCHOOL INTERNATIONAL — Երևան, գրաֆիկական դիզայներ, Ostengruppe դիզայն-բյուրոյի համահիմնադիր, միջազգային մրցույթների և բիենալեների ակտիվ մասնակից, հեղինակավոր մասնագիտական մրցանակների դափնեկիր։

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Նախագծային մոտեցում

Ընդունվելուց անմիջապես հետո ուսանողները բաժանվում են փոքր խմբերի՝ առավելագույնը 24 հոգի։ Գործնական բոլոր դասերը անցկացվում են հենց այս թիմային ձևաչափով, իսկ հոսքայինձևաչափով մնում են միայն արվեստի պատմության և տեսության դասախոսությունները։

Յուրաքանչյուր խումբն ունի համադրող-ղեկավար, ով կատարում է արտ-տնօրենի գործառույթները․ վարում է դասերը լսարանում կամ աշխատանոցում, ուսանողներին ներկայացնում էմասնագիտության հիմունքները, տալիս է առաջադրանքներ, քննարկում դրանց լուծման ուղիները, ուղղորդում և աջակցում է՝ մշտական կապի մեջ լինելով իր խմբի հետ։

Նախագծային աշխատանքը սկսվում է հենց առաջին դասից։ Ուսանողները ստանում ենառաջադրանք, և սկսվում է գործընթացը․ յուրաքանչյուր ուսանող քննարկում է իր նախագիծըհամադրող-ղեկավարի հետ, առաջարկում գաղափարներ, ձևավորում կոնցեպտ, իսկ զուգահեռ՝դիզայնի տեխնոլոգիաների դասերի ընթացքում ուսանողները ուսումնասիրում են գործիքներ ևհամակարգչային ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է իրենց գաղափարները վերածել կոնկրետարդյունքի։ Արվեստի պրակտիկայի դասերին նրանք ծանոթանում են ստեղծագործականմեթոդներին և սովորում կիրառել դրանք իրենց առաջադրանքներում։ Այսպիսով՝ միևնույնառաջադրանքը ստանալով մոդուլի սկզբում, ավարտին յուրաքանչյուր ուսանող ներկայացնում է իրսեփական նախագիծը, որը տարբերվում է մյուսների աշխատանքներից։

Ստեղծագործական կոմպետենցիաների քարտեզ

Դիզայնի դպրոցի բոլոր կրթական ծրագրերը հստակ մշակված են թե՛ բովանդակության, թե՛կրթական արդյունքների ձևավորման տեսանկյունից։ Սկզբնական բազային կուրսից, որտեղուսումնասիրվում են դիզայն-պլանավորման հիմունքները, ուսանողները անցնում են իրենց համարառավել հետաքրքիր մասնագիտացումների, աշխատում են իրական բրիֆերի հետ և IV կուրսումստեղծում են ինքնուրույն, համալիր նախագծեր, որոնք պատրաստ են իրականացման։

Կապ ոլորտի հետ

Դիզայնի դպրոցի համադրողներն ու աշխատակիցները գործող դիզայներներ և արվեստագետներ են, այդ պատճառով յուրաքանչյուր ուսումնական նախագիծ կառուցված է այնպես, որ ապահովի ուսանողների գիտելիքների աճը և մասնագիտական կարողությունների զարգացումը։ Ավագ կուրսերում ուսանողները հաճախ աշխատում են նաև իրական պատվիրատուների բրիֆերի հիման վրա։

Թվային պորտֆոլիո

Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի ավարտին ուսանողները պաշտպանում են իրենցնախագծերը հանձնաժողովի և համակուրսեցիների առջև՝ զարգացնելով իրենց գաղափարներըհրապարակային ներկայացնելու հմտությունները։ Պաշտպանությունները տեղի են ունենումտարեկան 4 անգամ՝ միաժամանակ Դիզայնի դպրոցի բոլոր հարթակներում՝ Մոսկվայում, ՍանկտՊետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Պերմում, ինչպես նաև Երևանում գործող «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրում։ Ուսուցման բարձր որակը պահպանելու նպատակով քննաշրջանայինհանձնաժողովները ձևավորվում են տարբեր հարթակների դասախոսներից, որոնք գործընթացինմիանում են նաև առցանց ձևաչափով։

Նախագծերի դիտման և գնահատման համար Դիզայնի դպրոցում ստեղծվել է թվայինուսանողական պորտֆոլիո, որտեղ պահվում են յուրաքանչյուր ուսանողի բոլոր աշխատանքները։Պորտֆոլիոն բաց և թափանցիկ համակարգ է՝ հասանելի դիմորդների, ուսանողների, դասախոսների և արտաքին օգտատերերի համար։ Այսպիսով, այն ոչ միայն գնահատման գործիք էև ուսանողների առաջին մասնագիտական արդյունքների հավաքածու, այլ նաև հարթակ՝ուսանողների և հնարավոր գործատուների ու պատվիրատուների հանդիպման համար։

Ռեսուրսային բազա

«Կոմունիկացիոն դիզայն» բակալավրիատի ուսանողները օգտվում են գործընկեր երկուհամալսարանների ամբողջական ռեսուրսներից։

  • Համակարգչային դասասենյակներ․ նախագծային սեմինարների ընթացքում ուսանողներըաշխատում են ամբողջությամբ կահավորված համակարգչային լսարաններում։
  • Արվեստանոցներ․ արվեստի պրակտիկայի դասերի համար ուսանողների համար բաց ենստեղծագործական արվեստանոցներ։
  • Ընտրովի առարկաներ (վարիատիվներ)․ մասնագիտական հորիզոնն ընդլայնելու նպատակովIII կուրսում ուսանողները կարող են ընտրել տարբեր ուղղություններին նվիրված առարկաներիփաթեթից՝ ինֆոգրաֆիկայից և գեյմ-դիզայնից մինչև իլյուստրացիա և վիդեո։ Դասընթացների միմասը վարում են Դիզայնի դպրոցի այլ հարթակների դասախոսներ՝ առցանց ձևաչափով։

Ինչպես ընդունվել

Դիմորդների փաստաթղթերը ներկայացվում են հետևյալ ձևերով․

• անձամբ՝ Երևան, Հովսեփ Էմինի փողոց 123, լսարան 200 (աշխատանքային օրերին՝ -ժամը 10:00–16:00)
• առցանց՝ համալսարանի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով
• Հայաստանի փոստով

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել ծրագրի մենեջերների հետ․

Մարիաննա Արուստամյան, հեռ․՝ +7 903 757 77 02, marustamyan@hse.ru
Միրոն Կռիլով, հեռ․՝ +374 93 889 871, miron.krylov@rau.am
Մարիամ Սահակյան, կրթական ծրագրերի տնօրեն, հեռ․՝ +374 55 258 515, msaakyan@hse.ru

Ծրագրի ընդունելությունը իրականացվում է Ռուսաստանի և ՀՀ միասնական քննությունների արդյունքներով կամ Սլավոնական համալսարանի ներքին քննությունների հիման վրա։

Ընդունելության քննությունների տարբերակներ

Ընդունելության հանձնաժողովի հեռախոս՝ +374 91 933 123

Դիմումների ընդունման սկիզբ՝ մայիսի 11
Փաստաթղթերի ընդունման ավարտ՝ օգոստոսի 14

Ընդունելության քննությունները անցկացվում են երկու փուլով՝ հուլիսի 13–25 և օգոստոսի 17–21

Կարևոր է․ դիմորդները իրավունք չունեն ընդունելության քննությունները հանձնել երկու անգամ։

Ընդունման հրամանները հրապարակվում են օգոստոսի 29-ին։

ՌՀՀ ՆԵՐՔԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

նվազագույն միավոր
Հասարակագիտություն / Ռուսաստանի պատմություն — դիմորդի ընտրությամբ (7.5)
նվազագույն միավոր
Հասարակագիտություն / Ռուսաստանի պատմություն / Ինֆորմատիկա / Օտար լեզու / Գրականություն — դիմորդի ընտրությամբ (7.5)
նվազագույն միավոր
Ռուսերեն լեզու

ՌՀՀ-ում անձամբ հանձնվող ցանկացած քննության փոխարեն հնարավոր է ներկայացնել Ռուսաստանի ԵԳԷ արդյունքներ։ Դիմորդը կարող է ներկայացնել արդյունքներ մեկ, երկու կամ բոլոր երեք առարկաներից։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

նվազագույն միավոր
Հասարակագիտություն (45+) / Ռուսաստանի պատմություն (40+)
նվազագույն միավոր
Հասարակագիտություն (45+) / Ռուսաստանի պատմություն (40+) / Ինֆորմատիկա (46+) / Օտար լեզու (40+) / Գրականություն (40+) — դիմորդի ընտրությամբ
նվազագույն միավոր
Ռուսաց լեզու (40+)

Ռեկվիզիտներ

Կազմակերպության լրիվ անվանումը՝ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)

  • Հասցե՝ ՀՀ, Երևան, 0051, Հովսեփ Էմին փողոց, 123
  • Գրանցման համար՝ 264.211.08329​​​​​​

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊՈՐՏՖՈԼԻՈ

ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ԿԱՄ ՀԱՐՑ ՏԱԼ

«Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսուցման առանձնահատկությունների և ընդունելության կանոնների վերաբերյալ հետաքրքրվածություն հայտնելու կամ հարց ուղղելու համար լրացրեք ստորև ներկայացված փոքրիկ ձևաթուղթը:

Мы используем файлы cookies для улучшения работы сайта НИУ ВШЭ и большего удобства его использования. Более подробную информацию об использовании файлов cookies можно найти здесь, наши правила обработки персональных данных – здесь. Продолжая пользоваться сайтом, вы подтверждаете, что были проинформированы об использовании файлов cookies сайтом НИУ ВШЭ и согласны с нашими правилами обработки персональных данных. Вы можете отключить файлы cookies в настройках Вашего браузера.